2020-ի պատերազմից և Արցախի լիակատար հայաթափումից հետո ավարտվեց Հայաստանը ներսից գրավելու օպերացիան։
ԱՄՆ-ը փորձում է իր հեգեմոնիան պահպանել աշխարհում և զուգահեռաբար, մրցելով Չինաստանի հետ ու զսպելով Ռուսաստանին, ձգտում է վերաձևավորել իր ազդեցության սահմանները և հումքի մատակարարման շղթաները։
ՆԱՏՕ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի ռազմական բյուջեների աննախադեպ աճից մինչև բունկերների վերակառուցում ու վերանորոգում, արտակարգ վարժանքներ և զորակոչի վերականգնում Եվրոպայում։
Այս ամենից վառոդի հոտ է գալիս։
Ընթացող մրցակցության մեջ էներգետիկ ռեսուրսները և աշխարհառազմավարական միջանցքները դարձան առաջնային կարևորություն՝ որպես ապագա կարգի ձևավորման հիմնական լծակներ։
Եթե ԱՄՆ-ը կարողանա՝
ա) Վենեսուելան հնազանդեցնել կամ գրավել,
բ) Ռուսաստանի նավթավերամշակման գործարանները հարձակման ենթարկել,
գ) Պարսից ծոցի Արաբական երկրների նավթային եկամուտները տեղափոխել ԱՄՆ՝ որպես ներդրում,
դ) Կարմիր և Միջերկրական ծովերը դարձնել վտանգավոր անցուղիներ,
ապա կարելի կլինի ասել, որ ԱՄՆ-ն էներգետիկ կառավարման և աշխարհագրության վերադասավորման ավելի լայն ռազմավարություն կիրառեց։
Էներգետիկ վերահսկողությունը Արևելքի նկատմամբ աշխարհատնտեսական գերիշխանության նախապայման է։ Էներգետիկ ռեսուրսների և ջրային ուղիների ցանկացած անապահովություն ամենաշատը կհարվածի Չինաստանին, որն օրական 11 միլիոն բարել նավթ է ներմուծում, զուգահեռաբար Ռուսաստանի էներգակիրների արտահանումը նույնպես կարող է լրջորեն խաթարվել ՈՒկրաինայի պատերազմից։
Արևմուտքի տեսանկյունից սա կլիներ նոր կարգ հաստատելու լավագույն հնարավորությունը։
Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ